Ամերիկացի մայրը կրակել է որդու վրա՝ տեսախաղի պատճառով

Ամերիկացի մայրը կրակել է որդու վրա՝ տեսախաղի պատճառով

Ատլանտայում մայրը մի քանի անգամ կրակել է որդու վրա՝ խաղային վահանակի շուրջ վեճի ժամանակ, հայտնում է Fox 5 Atlanta-ն։

«Մայրը կալանավորված է, մեղադրվում է իր դեռահաս որդու վրա տեսախաղի վահանակի շուրջ վեճի ժամանակ կրակելու մեջ»:

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հրաձգության մասին հաղորդումներից հետո։ Հանցագործության վայրում հայտնաբերվել է 17-ամյա տղա՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով. Քննիչները հայտնում են, որ կրակը բացել է դեռահասի մայրը՝ 31-ամյա Ջակուանա Բաթլերը: Ոստիկանությունը տուժածի վիճակի մասին տեղեկություն չի տրամադրել։ Բաթլերը ներկայումս գտնվում է Ֆուլթոն շրջանի բանտում: Նրան մեղադրանք է առաջադրվել դաժան հարձակման, անխոհեմ պահվածքի և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: