Արցախը շարունակում է մարտնչել․ Դավիթ Բաբայան

Թշնամին հերթական անգամ կաթվածահար է անում Արցախը։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի պատվիրակությունը Ֆրանսիա այցից հետո եկել է Հայաստան, բայց չի կարողացել հասնել Արցախ։

«Արցախը շարունակում է մարտնչել, պետք է միասնական ճակատով հանդես գանք։ Կոչ եմ անում հայությանը՝ միասնականորեն մեր ձայնը հասանելի դարձնել միջազգային հանրությանը, որ վերջինս զսպի Ադրբեջանի ագրեսիան։ Մենք գիտենք, թե ինչ հետևանք կարող է ունենալ ճանապարհի փակ մնալը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։