Վահան Քերոբյանի «ռեկորդները». արտագաղթ, գնաճ և 11 միլիարդ դոլար պարտք

Վահան Քերոբյանի «ռեկորդները». արտագաղթ, գնաճ և 11 միլիարդ դոլար պարտք

Այս տարվա մայիսին աշխատանքի շուկան աճել է և գրանցել հերթական ռեկորդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյանը, հավանաբար, այլ երկրների տնտեսական ցուցանիշներն ընթերցում է և այն ներկայացնում է որպես ՀՀ տնտեսական ցուցանիշներ կամ Քերոբյանն ունի յուրահատուկ հումոր՝ հայկական տնտեսության աղետալի վիճակը դրական լույսի ներքո ներկայացնելու համար:

ՔՊ-ականների նախարարն իրավացի է մեկ բանում՝ ռեկորդ տերմինն օգտագործելիս՝ այո, նիկոլական Հայաստանը ռեկորդակիր է՝ արցախյան պատերազմում տարածքային կորուստների, զոհերի, վիրավորների, անհետ կորածների, փախստականների, 11 միլիարդ արտաքին պարտքի, ՀՀ-ից արտագաղթի, գնաճի հետ կապված: Այստեղ ռեկորդը երևում է անզեն աչքով. Քերոբյանը կարող է շրջել ՀՀ քաղաքներում և գյուղերում և հարցնել, արդյոք ՀՀ հպարտ քաղաքացիները զգու՞մ են իրենց մաշկի վրա աշխատաշուկայի աճն ու տնտեսական ռեկորդները:

Քերոբյանը ՀՀ քաղաքացիներից այնպիսի բառապաշար է լսելու գործող իշխանությունների մասին, որ այլևս ՖԲ-ում չի գրի որևէ ստատուս տնտեսական հրաշքների մասին կամ գրառման մեջ Հայաստան բառի փոխարեն կնշի որևէ եվրոպական երկիր:

ՀՀ տնտեսությունը գլորվում է անդունդը՝ բոլոր ցուցանիշներով, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել են, վերլուծություններ են ներկայացրել պրոֆեսիոնալ տնտեսագետները: Սակայն, քանի որ այդ տնտեսագետներն ընդդիմադիր հայացքների տեր են՝ ՔՊ-ականներն ականջալուր չեն լինում նրանց խորհուրդներին և ահազանգերին:

Հայկական տնտեսության վերականգնումը հնարավոր է միայն ՔՊ-ին և նրա կադրերին իշխանությունից հեռացնելու պարագայում:

Վահրամ Բագրատյան