Խորենացի փողոցում հրդեհ է բռնկվել

Խորենացի փողոցում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 9-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում՝ սննդի կետի դիմաց, այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը (20 կգ), երկու սեղան և երկու արևային հովանոց՝ մասամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։