Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հյուրընկալվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հյուրընկալվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Լսարանի հետ ինտերակտիվ հանդիպման ընթացքում ունկնդիրներին համառոտ ներկայացվել են ՄԱԿ-ի պատմությունը, կազմակերպության մարմինները, համակարգը և մեխանիզմները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի ներգրավածությունը ՄԱԿ-ում և այլ հարցեր: