Քիմ Քարդաշյանն այցելել է Կարլ Լագերֆելդի կատվին՝ Met Gala-ի նախօրեին (լուսանկար)

Գործարար և բլոգեր Քիմ Քարդաշյանին թույլ են տվել այցելել Կառլ Լագերֆելդի գլխավոր ժառանգորդուհուն՝ կատվին՝ Շուպետին։ Նա սոցիալական ցանցերում կիսվել է իր նկարներով։
Met Gala-ի նախօրեին Քիմ Քարդաշյանը մեկնել է Փարիզ՝ այցելելու լեգենդար մոդելավորողի ընտանի կենդանուն։ «Միջոցառմանն ընդառաջ հանդիպեցի Կարլ Լագերֆելդի կատվի հետ՝ ոգեշնչվելու համար»,- գրել է Քարդաշյանը։ Տեսախցիկի առջեւ նա կեցվածք է ընդունել սեւ բաճկոնով, բաց մազերով եւ երեկոյան դիմահարդարմամբ։ Կատվի հետ նա պառկել է ոսկե ինտերիերով մահճակալի վրա: