Զանգել եմ, ճշտել, նման բան չկա․ Ներքին Հանդի գյուղապետը՝ թշնամու առաջ գալու մասին

Զանգել եմ, ճշտել, նման բան չկա․ Ներքին Հանդի գյուղապետը՝ թշնամու առաջ գալու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ գրելով, որ թշնամին Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ անխոչընդոտ առաջ է եկել՝ իր հետ բերելով բուլդոզերներ և այլ տեխնիկա։

MediaHub.am-ը տեղեկությունը ճշտեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանից: Վերջինս նշեց, որ գյուղում չէ, սակայն նման խոսակցություններ իրեն էլ են հասել։

«Ես զանգել եմ, ճշտել, նման բան չկա։ Նախկինում ինչ վիճակ որ եղել է, նույնն է։ Հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց ինձ փոխանցեցին, որ ոչ մի շարժ չի եղել»,- հավաստիացրեց նա։

 

Լիաննա Թորոսյան