«Մումիան» վերադառնում է. ֆրանշիզայի շարունակության վրա աշխատանք է սկսել

«Մումիան» վերադառնում է. ֆրանշիզայի շարունակության վրա աշխատանք է սկսել

Universal Studios-ն աշխատում է «Մումիայի» ֆիլմաշարի շարունակության վրա: Ֆիլմում կնկարահանվեն օրիգինալ ֆիլմերի դերասաններ Բրենդան Ֆրեյզերը և Ռեյչել Վայզը։ Այս մասին հայտնել է հոլիվուդյան ինսայդեր Դանիալ Ռիխտմանը։

Սյուժեի մանրամասները և դերասանական կազմի այլ անդամներն այս պահին անհայտ են: Ռեժիսոր և սցենարիստ Սթիվեն Զոմերսի «Մումիա» ֆիլմը թողարկվել է 1999 թվականին՝ դառնալով 1932 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել և ամբողջ աշխարհում հավաքել ավելի քան 414 միլիոն դոլար։

Ֆիլմին հաջորդել են երկու շարունակություններ՝ «Մումիան վերադառնում է» (2001) և «Մումիա. վիշապի կայսրի գերեզմանը» (2008): 2002 թվականին հաջորդել է «Կարիճների արքան» սփին-օֆֆը:

2017-ին ստուդիան փորձել էր վերսկսել ֆրանշիզը. թողարկվել էր «Մումիա» ֆիլմը Թոմ Քրուզի մասնակցությամբ: Այնուամենայնիվ, այն դրամարկղային հաջողություն չէր ունեցել: Սա ստիպել էր Universal-ին հրաժարվել մի քանի նախագծեր թողարկելու իր սկզբնական ծրագրերից: