Ֆրանսիայի քաղաքների՝ Արցախին ուղարկված 20 տ․ օգնությամբ մեքենաները կանգնած են Կոռնիձորում

Ֆրանսիայի քաղաքների՝ Արցախին ուղարկված 20 տ․ օգնությամբ մեքենաները կանգնած են Կոռնիձորում

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի քաղաքները շուրջ 20 տոննա օգնություն են ուղարկել պաշարված Արցախին։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Մեքենաները կանգնած են Կոռնիձորում․

Տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ։