Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու լիազորությունը վերապահվել է Վիտալի Բալասանյանին

Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու լիազորությունը վերապահվել է Վիտալի Բալասանյանին

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:

ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում:

ԱՀ նախագահի հրամանագրով,  ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: