Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըհետևելու համար մայիսի 21-ին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի(IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահինօդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունըկկայանա մայիսի 22-ին:
Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերըկմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչներըկկայանան 30-ին: