Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերամիավորվել են (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերամիավորվել են  (լուսանկարներ)

41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 45-ամյա Քանյե Ուեսթը մեկ օրով մի կողմ են թողել իրենց տարաձայնությունները։ Ամերիկյան ռեալիթի շոուների հեռուստաաստղն ու ռեփերը ներկա են եղել բասկետբոլի խաղին, որին մասնակցել է նրանց ավագ դուստր Նորթը. գրում է Daily Mail-ը:

Քարդաշյանը բասկետբոլի խաղին ներկայացել է կիպ սպիտակ շապիկով՝ կրծքին Balenciaga-ի տարբերանշանով։ Նա այն համադրել է բաց կապույտ լայն ջինսե տաբատի և բարձրակրունկների հետ: Քարդաշյանն արձակել է երկար շեկ մազերը։ 

Քարդաշյանն ու Ուեսթը ուշադիր հետևել են իրենց դստեր խաղին։ Երեկոյի ընթացքում ծնողները ժամանակ առ ժամանակ զրուցել են միմյանց հետ: Միաժամանակ նախկին ամուսինները փորձել են ուշադրություն չգրավել։ Նրանք իրենց հանգիստ էին պահում և լուռ ծափահարում էին իրենց դստեր և նրա թիմի հաջողությունները։

Հատկանշական է, որ նախօրեին Քարդաշյանը շնորհավորել է նախկին ամուսնուն Հայրերի օրվա կապակցությամբ.«Շնորհակալ եմ մեր երեխաների համար լավագույն հայրիկ լինելու և նրանց այդքան սիրելու համար: Շնորհավոր Հայրերի օրը, Յե՛», - ասել է Քարդաշյանը։

Նա կից հրապարակել է լուսանկար, որում Քանյեն կեցվածք է ընդունել չորս երեխաների՝ 9-ամյա Նորթի, 6-ամյա Սեյնթի, 4-ամյա Չիկագոյի և 3-ամյա Փսալմի հետ։