Նոր պաշտոնանկություն Երևանի քաղաքապետարանում  

Նոր պաշտոնանկություն Երևանի քաղաքապետարանում  

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը հերթական պաշտոնյան է, որ պաշտոնանկ է արվել:

MediaHub-ի հետ զրույցում  Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Ասատրյանը փետրվարի 2-ին է ազատվել աշխատանքից։ 

«Փետրվարի 2-ին Յակով Ասատրյանն ազատման դիմում է ներկայացրել, որը ընդունվել է, իսկ պատճառներն ինձ հայտնի չեն»,- ասաց Կոստանյանը։

Նշենք, որ նախկինում Յակով Ասատրյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը, նաև եղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը։

Մարիաննա Արամյան