15 միլիոն դրամ վճարելով քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից

15 միլիոն դրամ վճարելով քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ազգային Ժողովի նիստի ժամանակ ընդունվեց Հայկ Սարգսյանի առաջարկած որոշումը, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից 15 միլիոն դրամի դիմաց։

Արդյո՞ք իշխանությունը կիսում է քաղաքացիներին՝ էլիտայի և շարքային քաղաքացիների միջը․ այս մասին MediaHub-ը զրուցեց նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ։

«Դե իրանք իրենց համար օրենք են ընդունում, այսինքն տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը։ Այս օրենքը անում են էլիտայի համար։ Իրենց նպատակը բանակը կազմալուծելն է։ Ի՞նչ վիճակ է այսօր տիրում բանակում, դիրքերում և զորամասերում, խայտառակ վիճակ ա, տարբեր մեթոդներով քողարկված անդամալույծ են սարքում բանակը, հետո դռները կբացեն թշնամու համար»,- ասաց Համբարձումյանը։

Այն ժամանակ մարդիկ ազատվում էին բանակից գումար տալով, բայց անօրինական, իսկ այժմ ստացվում է օրինական են դարձնում բանակից ազատվելը։ Այս մասին գեներալ-մայորը ասաց, որ կաշառք տալը հանցագործություն է, և հիմա այդ հանցագործություները բերում են իրավական դաշտ, օրինականացնում են, և չինովնիկի փոխարեն կաշառքը վերցնում են, դարձնում բյուջե։  

«Իսկ բյուջեի թալանն իրեց մոտ լավ ա ստացվում, իրենց նպատակը երկիրը կործանելն ու թալանելն է։ Եվ այս նախագծով շարունակում են նույնը։ Ոչ միայն բյուջեն, այլ նաև թալանում են ժողովրդին, իսկ ժողովրդին դիտում են որպես իրենց հսկողության տակ գտնվող ոչխարի հորթ, ոնց ուզեն, նենց կխուզեն»,- ասաց Համբարձումյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում էին մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման ներքո:

Մարիաննա Արամյան