Նիկոլսկոյե բնակավայրում զինյալները վանքում շուրջ 300 մարդու են պահել որպես պատանդ. ՌԴ ՊՆ

Նիկոլսկոյե բնակավայրում զինյալները վանքում շուրջ 300 մարդու են պահել որպես պատանդ. ՌԴ ՊՆ

«Նիկոլսկոյե բնակավայրում «Այդար» ազգային գումարտակի զինյալները, տեղադրելով կրակային դիրքերը հենց Նիկոլո-Վասիլյեւսկու ուղղափառ վանքի տարածքում, շուրջ 300 խաղաղ բնակչի ու վանականի պատանդ են պահել: Այդ բնակավայրը ազատագրելիս ռուսական ստորաբաժանումները ոչնչացրել են ազգայնականների մի մասին, մնացածը փախուստի են դիմել: Պատանդներն ու վանքի շենքը չեն տուժել»,-հայտարարել է Ռուսաստան ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: