Ժամանակը Զելենսկու օգտին չէ, ԱՄՆ-ի համբերությունն ու դրամապանակները «անսահման չեն»․ Սպիտակ տուն

Զելենսկին ամենևին պատրաստ չէ խոսել խաղաղության մասին, բայց խնդիրն այն է, որ ժամանակը նրա օգտին չէ, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Սպիտակ տունը չի տեսնում Զելենսկու պատրաստակամությունը՝ գնալ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար.
Ժամանակն է, որ Կիևը սկսի խաղաղ բանակցություններ, ԱՄՆ-ի համբերությունն ու դրամապանակները «անսահման չեն», ընդգծել է Սպիտակ տունը։
Թրամփի վարչակազմը նշել է, որ Զելենսկին բաց է թողել ԱՄՆ-ը և Ուկրաինան տնտեսապես մեկ սերունդ կապելու հնարավորությունը։