ԵՄ-ն հայտարարել է «Starlink»-ի այլընտրանքի մշակման մասին, դադարեցրել է Կիեւին ռազմական օգնության փաթեթի մշակումը

Եվրամիությունը մշակում է «Starlink» արբանյակային կապի համակարգի այլընտրանք, սակայն այն կգործի մինչև 2030 թվականը:
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենիերը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ն կկարողանա՞ անհրաժեշտության դեպքում Starlink-ին փոխարինել Ուկրաինայի համար։
«Ինչ վերաբերում է Starlink-ին, մենք ներկայումս քրտնաջան աշխատում ենք [արբանյակային համակարգի] IRIS 2-ի վրա: Այն ամբողջությամբ չի գործի մինչև 2030 թվականը»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ մշակում են այլընտրանքային լուծում՝ «GovSatCom»-ը, որն անդամ պետություններում առկա արբանյակային հնարավորությունների միավորումն ու համօգտագործումն է:
Նաև հայտնի է դարձել, որ Եվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցրել են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը։
ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման «ուղղակի հղումը»։
Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։