Բեյոնսեի նոր ալբոմը Spotify-ում ամենաշատ լսվողն է

Բեյոնսեի նոր ալբոմը Spotify-ում ամենաշատ լսվողն է

Բեյոնսեի նոր՝ Renaissance ալբոմը Spotify-ում հոսքային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը,փոխանցում է Lenta.ru-ն:

Ալբոմի թողարկման օրը՝ հուլիսի 29-ին, այն լսվել է 43,25 միլիոն անգամ։ Սա օրական լավագույն կատարումն է կին կատարողի համար 2022 թվականին: Նշվում է նաև, որ ալբոմի բոլոր երգերը հայտնվել են ամերիկյան Spotify-ի թոփ 25-ում, որոնցից յոթը մտել են թոփ 10։
Renaissance-ը յոթերորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է հուլիսի 29-ին։ Սկավառակը բաղկացած է 16 երգից։

Քննադատների կարծիքով՝ դրանց մեծ մասը պարային է՝ բաղկացած էլեկտրոնային անդերգրաունդ և դիսկո ռիթմերից։ Երգչուհուն երեք տարի է պահանջվել ալբոմի ստեղծման համար, նրա հետ թրեքների վրա աշխատել են նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, ինչպես նաև Skrillex-ը, 070 Shake-ը և այլ արտիստներ։ Renaissance-ը երգչուհու առաջին ալբոմն էր 2016 թվականից ի վեր, երբ նա թողարկեց Lemonade-ը։

Ավելի վաղ երաժիշտ Ջարվիս Կոկերը հայտարարել էր Pulp խմբի վերամիավորման մասին։