Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Ռուսաստանում Facebook-ի և Instagram-ի արգելքը

Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Ռուսաստանում Facebook-ի և Instagram-ի արգելքը

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված եւ արգելված Meta ընկերության բողոքը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Բողոքը պետք է մերժվի, Մոսկվայի դատարանի 2022 թվականի մարտի 21-ի որոշումն անփոփոխ է»,-որոշումն ընթերցել է  դատավոր Ալեքսանդր Պոնոմարյովը։

Այսպիսով, Ռուսաստանում ուժի մեջ է մտնում  Meta-ի արգելքը, որին պատկանում են երկրում արգելափակված Facebook եւ Instagram սոցիալական ցանցերը։

Meta-ի ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ առաջին ատյանի որոշումը պետք է անհապաղ չեղյալ համարվի եւ գործով վարույթը կարճվի։

Ներկայումս Ռուսաստանում Facebook եւ Instagram մուտքը սահմանափակ է: