Հուժկու հանրահավաք՝ վաղը, ժամը 16-ին

Հուժկու հանրահավաք՝ վաղը, ժամը 16-ին

Քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ. իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը համախմբման կոչերով շարունակում է փողոցային պայքարը:

Այսօր ավարտվում է խորհրդարանական ընդդիմության տարբեր սեգմենտների ապակենտրոն, ցանցային պայքարի երկրորդ փուլը, որը շատ արդյունավետ էր։ Ընդդիմությունը դարձել է երկրում օրակարգ թելադրողը, Երևանն ու մարզերը ապրում են սպասվող հանրահավաքի շնչով՝ վստահ լինելով, որ այն առնվազն կկանգնեցի երկրի վտանգավոր ընթացքը։

Վաղը, Ֆրանսիայի հրապարկում նախատեսված հանրահավաքով մեկնարկում է պայքարի նոր, ըստ ամենայնի՝ վճռական փուլը, որը քաղաքական տրամաբանության համատեքստում պետք է լուծի երկու խնդիր։

Առաջին խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հեռացումն է։

Ինչքան էլ այս հարցում հանրային պահանջ լինի՝ այդ գործընթացը պետք է իրականացնել անցնցում, սահմանադրական կարգավորումներով, քաղաքական գործիքակազմով։ Խաղաղ իշխանափոխությունն անհրաժեշտություն է՝ երկիրը նոր ցնցումներից, արտաքին հնարավոր ռիսկերից զերծ պահելու համար։ Այստեղ, իհարկե, պատասխանատվությունն, առաջին հերթին, ընկնում է իշխանության վրա, որը ռեպրեսիաներ կիրառելու փոխարեն՝ պարտավոր է հաշվի նստել հանրային տրամադրությունների հետ։

Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը լուծված է, այն գտնվում է քաղաքական, բարոյական հոգեվարքի մեջ։ Հետևաբար՝ ընդդիմության մյուս առաջնահերթությունը սոլիդ հարթակ, հենիկոլական Հայաստանի օրակարգ ձևակերպելն է։ Փոփոխությունների գեներատոր ընդդիմությունից, նրա հարթակից ազդակների են սպասում ոչ միայն մեր հասարակությունը, այլ նաև մեր միջազգային գործընկերները, միջազգային հանրությունը, անգամ՝ թշնամի երկրները։
Հուսանք, որ վաղվա հանրահավաքը կկատարի հասարակությանը հուզող այս երկու առաջադրանքները։

Վահրամ Բագրատյան