Հինգակի օլիմպիական չեմպիոնը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը հրդեհի պատճառով

Հինգակի օլիմպիական չեմպիոնը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը հրդեհի պատճառով

Հինգակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Գերի Հոլ կրտսերը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը հրդեհի պատճառով, գրել են ԶԼՄ-ները։

Նա երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալներ՝ Ատլանտայից մինչև Աթենք։ 

Հոլը 1996, 2000 և 2004 թվականների Օլիմպիական խաղերում նվաճել է տասը մեդալ՝ հինգ ոսկի, երեք արծաթ և երկու բրոնզ: Նա նաև բազմաթիվ ռեկորդներ է ունեցել, այդ թվում՝ 50 մետր ազատ ոճում:

50-ամյա Հոլը 2012 թվականին ընդգրկվել է ԱՄՆ Օլիմպիական փառքի սրահում: