Էդ լույսն աչքերիս մի գցեք. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է։ Նա մասնակցում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին և ներկայացնում 2022-ին արտաքին դիվանագիտության ոլորտում եղած ձեռքբերումները։
Նախքան նիստի մեկնարկը լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված ինչ դիրքորոշում ունի նա։
Միրզոյանը նշեց, որ նիստի է, շտապում է։
«Էդ լույսն աչքերիս մի գցեք»,- հորդորեց նա ԶԼՄ ներկայացուցիչներին։