Արմեն Խաչատրյան, ամոթ ունեցեք... խոստանում եմ՝ լիարժեք իրավական պատասխան կտաք. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Քիչ առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Facebook-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սեպտեմբերի 21-ը մեր անկախության, ինքնիշխանության և անվտանգության երաշխավորների հետ»:
Թե՛ լուսանկարը, թե՛ մակագրությունը, ըստ ամենայնի, դուր չեն եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որը հենց լուսանկարի տակ հակառակորդ ճամբարից գործընկերոջն ամոթանք է տվել.
«Արմեն Խաչատրյան, չեմ դիմանա ու ասեմ՝ ամոթ ունեցեք... այս նկարի համար խոստանում եմ լիարժեք իրավական պատասխան տաք: Սրբություն ունեցեք, Աստծո սիրույն..»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Արմեն Խաչատրյանը դեռ չի արձագանքել կշտամբանքին: