Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը լրագրողներին ասել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, հայտնել են ԶԼՄ-ները։

«Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է, և դա կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այս պատճառով մինչեւ դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Դեկտեմբերը կամ հունվարը այլ հարց է։ Կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։