ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամներ մատակարարել կամ վաճառել Ռուսաստանին

ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամներ մատակարարել կամ վաճառել Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում:

Փաստաթղթում նշվում է որ արգելվում է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ցանկացած անձանց դոլարային թղթադրամների ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանումը, վաճառքը կամ առաքումը: