Թեստ․ իսկ դուք հիշո՞ւմ եք մեր հին, ճանաչված երգչուհիներին։ Ստուգե՛ք այս թեստով

Թեստ․ իսկ դուք հիշո՞ւմ եք մեր հին, ճանաչված երգչուհիներին։ Ստուգե՛ք այս թեստով

Ռոզի Հովհաննիսյանը ծնվել է 1939թ. մայիսի 1-ին, Փարիզում: 4 տարեկան հասակից սկսել է երգել:

Մեկ բեմում է հայտնվել այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբերտ Բեկոն, Շառլ Ազնավուրը և Ջոնի Հոլիդեյը: 1961թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը, որից հետո սկսել է շրջայցը արտերկրում` Բելգիա, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, ԽՍՀՄ: 1965թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ծանոթացել է բազմաթիվ հանրահայտ հայերի հետ` Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Բաղրամյան, Առնո Բաբաջանյան և այլք: 1968թ. տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել այնտեղ 15 տարի:

Երգել է ֆրանսերեն, հայերեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով, ինչն էլ իր հերթին նպաստել է նրա հայտնի լինելուն տարբեր երկրներում։Զբաղվել է նաև հագուստի մոդելավորումով:

2014թ. արժանացել է Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2013թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով, 2015թ.` ՀՀ Պատվո շքանշանով: