Ի՞նչ է Գերմանիայի կանցլերն այսօր ասել Պուտինին․ նոր մանրամասներ

Ի՞նչ է Գերմանիայի կանցլերն այսօր ասել Պուտինին․ նոր մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։

Շոլցը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է վերջ դրվի, հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետը, գրել են ԶԼՄ-ները։

Շոլցը ՌԴ ղեկավարի հետ զրույցի ընթացքում Ռուսաստանին կոչ է արել բանակցել Ուկրաինայի հետ՝ «արդար և կայուն խաղաղություն» հաստատելու համար։

Կանցլերը Պուտինին ասել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։