ՔՊ-ից Հակոբ Ասլանյանին պետք է գործուղել Բուսաբանական այգի 

ՔՊ-ից Հակոբ Ասլանյանին պետք է գործուղել Բուսաբանական այգի 

Ընդդիմությանն ի՞նչ ասեմ, այնտեղ ընդդիմություն կա՞, որ բան ասեմ։ Հենց արևը մի փոքր տաքանա, կչորանան-կգնան։
Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը:

ՔՊ-ն պետք է լրջորեն զբաղվի իր պատգամավորների թրեյնինգներով՝ քաղաքական դպրոց պետք է բացվի ՔՊ-ի տարեցների համար, որտեղ Հակոբ Ասլանյանը կսովորի քաղաքական կոռեկտության այբուբենը:

Ընդդիմությունը պայքարում է Արցախի, հայոց պետականության փրկության համար՝ ընդդիմության փաստարկներին հակափաստարկներով պատասխանելու և քաղաքական դիսկուրս ապահովելու փոխարեն ՔՊ-ականներն՝ ի դեմս Հակոբ Ասլանյանի, վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, իսկ դա նշանակում է, որ գործող իշխանությունները չունեն տրամաբանական հակափաստարկներ ընդդիմության քննադատություններին:

Փաստորեն, Հակոբ Ասլանյանը, որպես ՔՊ պատգամավոր ոչ թե քաղաքական գործունեությամբ է զբաղված՝ այլ բուսաբանությամբ: Խոտերի մասնագետին պետք է ուղարկել Բուսաբանական այգի՝ ԱԺ բարձր ամբիոնը նրա տեղը չէ: Ընդդիմությունը տարբեր «մոլախոտերից», որոնք ավերակների են վերածել Արցախն ու տանում են թուրքամետ արտաքին քաղաքականություն, պետք է օր առաջ ազատագրի հայրենիքը:

Պիտակավորումը՝ ՔՊ-ի գործելաոճն է, սակայն դա շատ թույլ գործիք է, քանի որ առողջ փաստարկներին, քննադատությանը գործող իշխանությունները տալիս են ջղաձիգ արձագանք:

Վահրամ Բագրատյան