Արման Ադամյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռուս ձյուդոիստ Արման Ադամյանը մինչև 100 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Դոհայում (Քաթար) կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Ադամյանը հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Լուկաշ Կրպալեկին։
26-ամյա Ադամյանն իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 2021 թվականին նա հաղթել է Եվրոպայի առաջնությունում։
Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում ռուս ձյուդոիստները հանդես են գալիս չեզոք կարգավիճակով։