Փաշինյանը չի հասցրել թուրք գործընկերոջը շնորհակալություն հայտնել․ Էդգար Ղազարյան

Փաշինյանը չի հասցրել թուրք գործընկերոջը շնորհակալություն հայտնել․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը կարճ է տևել, ուստի Նիկոլ Փաշինյանը չի հասցրել թուրք գործընկերոջը շնորհակալություն հայտնել 2020 թվականի պատերազմից առաջ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացնելու և դրանից հետո սպառազինությունները (այդ թվում F16 ինքնաթիռներն) Ադրբեջանում թողնելու, իր սիրելի փեսայի` Սելջուկ Բայրաքթարի հիմնած ընկերությունում արտադրված Բայրաքթար ՏԲ2 անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանին մատակարարելու, պատերազմի ընթացքում թուրք ռազմական փորձագետների կողմից Ադրբեջանի զինուժը և դրա առանձին ստորաբաժանումները ղեկավարելու, Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկաններին Ադրբեջան հասցնելու և մարտական գործողություններին մասնակից դարձնելու, Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների Ադրբեջան պարբերաբար այցելելու, պատերազմից հետո Բաքվի կենտրոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաղթանակի զորահանդես ընդունելու և Ցեղասպանության հանցագործությունների հոգու փառավորվելու մասին ելույթ ունենալու, 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի հետ Շուշիի հռչակագիր ստորագրելու, իսկ ավելի ուշ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար և այլն։

Հ.Գ. Ինչպես կասվեր հին հայկական ժողովրդական ասացվածքներից մեկում. "մեկդ չլնի իրկունը, մյուսը` առատունը":