Եթե լավ լուր կա, հայտնեք, Նորակերտի աշակերտներն ուրախանան․ Ալեքսանյանը՝ Անդրեասյանին

Նորակերտի դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին ենք հանդիպել, այսպիսի հարց կա՝ դպրոցը տարիներ առաջ նախաձեռնել էր մարզադահլիճի կառուցում, արժեքը, եթե չեմ սխալվում, 60 մլն դրամի էր հասնում, ու այստեղ հարցը մնացել է, ձգձգվել է, 300-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցը մարզադահլիճ չունի ու այս եղանակին ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել չի կարողանում։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հարց ուղղելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Խնդրում եմ, եթե լավ լուր կա, հայտնեք, Նորակերտի մեր աշակերտներն ուրախանան»,- ասաց պատգամավորը։ 

Անդրեասյանը պատասխանեց, որ խնդրին ծանոթ է. «Ցավոք, միայն Նորակերտի դպրոցը չէ, որ նույն խնդիրն ունի»։ 

«Այս պահին 31 դպրոցներում մարզադահլիճներ են կառուցվում կամ վերակառուցվում։ Եվ դրանց մեծ մասը մինչև տարեվերջ ավարտվելու են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Նորակերտի դպրոցը ևս այդ ցանկում է, հաշվարկներ են իրականացվում։ 

Ալեքսանյանը խոսեց նաև ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման կարևորության մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում