Հնդկաստանը հրթիռ է արձակել Պակիստանի ուղղությամբ

Հնդկաստանը հրթիռ է արձակել Պակիստանի ուղղությամբ

Տեխնիկական անսարքության պատճառով Պակիստանի ուղղությամբ հրթիռ է արձակվել, այս մասին ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«2022 թվականի մարտի 9-ին պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ տեխնիկական անսարքությունը հանգեցրել է հրթիռի պատահական արձակման։ Հնդկաստանի կառավարությունը լուրջ դիրքորոշում է որդեգրել և կարգադրել ստեղծել լուրջ հետաքննություն անցկացնել։ Հայտնի է դարձել, որ հրթիռն ընկել է Պակիստանի շրջանում»,- միջադեպը մեկնաբանել են գերատեսչության ներկայացուցիչները։

Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն, ինչպես հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը, հայտարարել էր Հնդկաստանի կողմից «գերձայնային թռչող օբյեկտի» կողմից իր օդային տարածքի խախտման կապակցությամբ: Նշվել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի մահացել։