53-ամյա տղամարդու մոտ մեծ քանակությամբ արգելված բույսեր են հայտնաբերվել․ մանրամասներ

53-ամյա տղամարդու մոտ մեծ քանակությամբ արգելված բույսեր են հայտնաբերվել․ մանրամասներ

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 53-ամյա արմավիրցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 670 գրամից ավելի մարիխուանայով փաթեթներ և կանեփանման բույս։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։