Ձերբակալվել է Ինգուշետիայի բնակիչ, ով SIM քարտեր է տրամադրել ԻՊ զինյալների կանանց և այրիներին (տեսանյութ, լուսանկար)

Ձերբակալվել է Ինգուշետիայի բնակիչ, ով SIM քարտեր է տրամադրել ԻՊ զինյալների կանանց և այրիներին (տեսանյութ, լուսանկար)

ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Ինգուշետիայի մի բնակչի, ով SIM քարտեր է տրամադրել Իսլամական պետության զինյալների կանանց և այրիներին:

Նա Instagram-ի միջոցով կապվել է քրդական ֆիլտրացիոն ճամբարներում պահվող կանանց հետ ու տրամադրել կոդեր՝ ակնթարթային մեսենջերներին և սոցիալական ցանցերին միանալու համար, ասել է անվտանգության ուժերում REN TV-ի աղբյուրը:

Ռուսաստանի շուրջ 300 քաղաքացիներ՝ ԴԱԻՇ-ի զինյալների կանայք և այրիներ, պահվում են Սիրիայի քրդական ճամբարներում։ Ռուսաստանում նրանք բոլորը հետախուզման մեջ են։