Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

ՌԴ խաղաղապահներն հրադադարի ռեժիմի խախտում են աչձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։
Տուժածներ չկան։ Հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում, տեղեկանում ենք է ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրից:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Այսօր խաղաղապահները Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել նաև մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։