Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է մրցաշարի ձևաչափի 5 տարբերակ հաջորդ մրցաշրջանի համար

Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է հաջորդ մրցաշրջանի համար մրցաշարի ձևաչափի 5 տարբերակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sports.ru-ն։
1) 30 տուր՝ 16 թիմով, գումարած Լիգայի գավաթը.
2) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում երեք խմբերի (1-4 տեղեր, 5-12, 13-16)
3) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում 8 թիմանոց երկու խմբերի
4) 30 տուր՝ 16 թիմով, ապա աշխարհագրական բաժանում՝ պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումներով
5) ՌՊԼ-ի ընդլայնում մինչև 18 թիմ
Նշվում է, որ այս մրցաշրջանի թոփ 6 ակումբները (Զենիթ, Դինամո, Սոչի, ԲԿՄԱ, Կրասնոդար և Լոկոմոտիվ) չեն աջակցում մրցաշարի ընդլայնմանը և հակված են պահպանել ներկայիս ձևաչափը, իսկ եվրագավաթներին չմասնակցելու պատճառով ազատ օրերի համար առաջարկվում է վերականգնել ՌՊԼ-ի գավաթը, որն անցկացվել է միայն մեկ անգամ՝ 2003 թվականին։