Մարդ եղեք. Վեդիում քաղաքացին քվեարկել է այդպես

Մարդ եղեք. Վեդիում քաղաքացին քվեարկել է այդպես

Hraparak.am-ը գրում է․

Վեդիի ընտրատեղամասերից մեկում քվեարկության փոխարեն ընտրողը գրել է` մարդ եղեք:

Նշենք, որ արդեն ավարտվել է Վեդիի ընտրությունը, 20։00֊ից սկսվել է հաշվարկը:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: