ՔՊ-ն մնալով իշխանության ռազմաքաղաքական առումով թուլացնում է Հայաստանն ու Արցախը

ՔՊ-ն մնալով իշխանության ռազմաքաղաքական առումով թուլացնում է Հայաստանն ու Արցախը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ՝ արդեն չորրորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա վերջին՝ հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

ՔՊ-ն շարունակում է ՀՀ քաղաքացիներից գաղտնի բանակցություններ վարել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, թե ինչ աղետալի հետևանքներ են բերելու այդ բանակցությունները, դժվար չէ պատկերացնել: ՔՊ-ականները պատրաստ են զիջել ՀՀ-ի ու Արցախի գեոպոլիտիկ շահերը, միայն թե պահպանեն իշխանությունը: Միակ բանը, որ Փաշինյանն ու թիմը չեն ցանկանում զիջել, իրենց պաշտոններն են: 

Հայ ժողովրդի համար արդեն պարզ է, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին և Արցախին, եթե Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը մնան իշխանության  2018-2022թ.-ի ՔՊ-ական կառավարման տարիները կարելի է համարել հայկական պետականության թուլացման, Արցախի հայաթափման, Շուշիի կորստի, բանակի կազմաքանդման և գործող իշխանությունների հարստացման տարիներ: ՔՊ-ն մնալով իշխանության՝ ռազմա-քաղաքական առումով թուլացնում է Հայաստանն ու Արցախը:

Թուրքիան Հարավային Կովկասում տարիներ շարունակ վարել է ՀՀ-ն մեկուսացնելու, թուլացնելու, հայաթափելու ծրագիր՝ հենվելով իր ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանի վրա: Այսօր Երևանում իշխանության է մի թիմ, ում համար Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է, իսկ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը քննարկման առարկա:

ՔՊ-ն ապացուցել է, որ հանուն իշխանության պահպանման պատրաստ է խաղաղություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ չբացելով ՀՀ քաղաքացիների առաջ այն պահանջները, որոնք փակ դռների հետևում պաշտոնական Երևանին են ներկայացնում Անկարան և Բաքուն:

Գործող իշխանությունների կուլիսային դիվանագիտությունն ու հանդիպումներն Անկարայի և Բաքվի ներկայացուցիչների հետ հայոց պետականության համար կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:

Վահրամ Բագրատյան