Լեռնային Ղարաբաղն արգելափակած Ադրբեջանը գնալով էլ ավելի ագրեսիվ է դառնում. Միխայել Ռոթ

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ հարևանությամբ տեղի ունեցող իրադարձություններին:
Ռոթն ընդգծել է, որ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է էլ ավելի ագրեսիվ։ Ռոբն հավելել է, որ ժողովրդավարությունը/ազատությունը և անվտանգությունը մեդալի երկու կողմերն են: Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է ավելի շատ ջանքեր ներդնեն երկուսին էլ հասնելու համար: