Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին փրկարարները 26 բեռնատար, 20 մարդատար են դուրս բերել արգելափակումից

Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին փրկարարները 26 բեռնատար, 20 մարդատար են դուրս բերել արգելափակումից

Մարտի 22-ին՝ ժամը 09:26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Մարտի 23-ի՝ ժամը 03։40-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա։