Ճապոնիայի կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն է կյանքից հեռացել

Ճապոնիայի կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ 101-ամյա արքայադուստր Յուրիկո Միկասան է մահացել։ Հայտնել է NHK հեռուստաալիքը՝ Ճապոնիայի կայսերական տան գրասենյակին հղումով։
«Արքայադուստր Միկասան մահացել է 101 տարեկանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Յուրիկոն արքայազն Տակահիտոյի այրին է։