ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների դեմ

Պետդեպարտամենտը երկուշաբթի պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանական ոլորտի 11 բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ. ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Պատժամիջոցները տարածվում են Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի և ՌԴ պաշտպանության նախարարի 8 տեղակալների նկատմամբ։
Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ողջ ունեցվածքը կամ մասնաբաժինն ԱՄՆ տարածքում կարգելափակվի։ Բացի այդ, ցանկացած կազմակերպություն, որն ուղղակի կամ անուղղակի պատկանում է սահմանափակումների տակ հայտնված անձանց, նույնպես ենթակա է արգելափակման։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ իրականացնել որևէ ֆինանսական գործարք։