Հայ մարզիկն առաջին անգամ հաղթահարել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը․ լեռնադահուկային սպորտ

Հայ մարզիկն առաջին անգամ հաղթահարել  է Աշխարհի առաջնության որակավորման փուլը․ լեռնադահուկային սպորտ

Լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը։

Նա միացել է Աշխարհի լավագույն 50-յակին, անցել եզրափակիչ փուլ:

Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա վաղը:

Գլեբ Մոսեսովը Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը: