Միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվի․ Խաչատրյան
Ինչո՞ւ հանդիպումը ձախողվեց։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ասաց, որ պատրաստ է թուղթ ստորագրի։ Իսկ դրան նախորդել էր Հայաստանի իշխանությունների հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այսինքն, Արցախը թողնելու են ադրբեջանցիների բզկտմանը։ Իսկ երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվի»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում