Հայտնի է՝ ով է հաղթել Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

Հայտնի է՝ ով է հաղթել Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը:

«Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը, որը հավաքել է ընտրողների ձայների 72,87 տոկոսը, ճանաչվել է Թուրքմենստանի ընտրված նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ընտրական հանձանժողովի կայքում:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին: Քվեարկությանը մասնակցել է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17 տոկոսը։