Բարձրագույն ուսումնական հաստատություններում ինչքան թափուր տեղ կա և որքան է ուսանողների թվաքանակը

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ինչքան թափուր տեղ կա և որքան է ուսանողների թվաքանակը

MediaHub.am-ը, ուսումնասիրելով Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալները, իր հետևորդներին է ներկայացնում ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների թափուր տեղերի ու դրանց համար դիմողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Երևանի պետական համալսարանում թափուր է մնացել 817 տեղ, որից 39-ն անվճար, 778-ը՝ վճարովի։ Դիմողների թիվը 671 է։

Երևանի պետական բժշկական համալսարանում թափուր է մնացել 49 տեղ, որից 1-ն անվճար, 48-ը վճարովի։ Դիմողների թիվը 126 է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում թափուր է մնացել 583 տեղ, որից 76-ն անվճար, 507-ը՝ վճարովի։ Դիմողների թիվը 251 է։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում թափուր է մնացել 884 տեղ, որից 11-ն անվճար, 873-ը՝ վճարովի։ Դիմողների թիվը 117 է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թափուր է մնացել 121 տեղ՝ բոլորն էլ վճարովի։ Դիմողների թիվը 260 է:

Նշենք, որ տարվա պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան»։ Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրվածությունը բնական գիտությունների նկատմամբ։
Նշենք, նաև, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:

Հիշեցնենք, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: