Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում

Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ փարիզյան ՊՍԺ-ի կազմում:

Այս մասին գրում է ֆրանսիական L'Equipe պարբերականը: Մբապեն որոշում է կայացնել չհեռանալ ՊՍԺ-ից և չի միանա «Ռեալ»-ին: Ֆուտբոլիստն արդեն այս մասին հայտնել է փարիզյան և մադրիդյան ակումբների ղեկավարներին:

Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մբապեն 23 տարեկան է և ՊՍԺին է միացել 2018 թվականին: Անցկացրած 216 խաղերից հետո հարձավողը դարձել է 168 գոլի և 87 արդյունավետ փոխանցման հեղինակ: