Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:

Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկի վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.900 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը փայլուն կատարեց երկու ցատկերը եւ արժանացավ բուռն ծափահարությունների հանդիսատեսի կողմից:

Հայաստանի հավաքականի առաջատարը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր 14.850 միավորով: