Կիքսեր`Թուրքիայում Արարատ Միրզոյանի ճեպազրույցից

Կիքսեր`Թուրքիայում Արարատ Միրզոյանի ճեպազրույցից

Hraparak.am-ը գրում է․ 

Անթալիայում ընթացող Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումը առանց կիքսերի չի անցել: Նախ համացանցում ակտիվորեն քննարկվում ու քննադատվում է Միրզոյանի լայն ժպիտը մեզ ցեղասպանած ժողովրդի ներկայացուցչի հետ լուսանկարվելիս: Իհարկե, դա դժվար է կիքս համարել, հատկապես այս իշխանությունների տեսանկյունից:


Մյուս կողմից թուրքական ԶԼՄ-ները գլխագրերում, երբ հեռարձակում էին ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը, Արարատ Միրզոյանի անունն եn սխալ գրել` Ararat Mirzoyan-ի փոխարեն նշելով Arabat Mirzoyan: Բացի այդ, նույն ճեպազրույցի ժամանակ նաև զավեշտալի կամ տարօրինակ դեպք է տեղի ունեցել` կապված Միրզոյանի խոսքի թարգմանության հետ:

Ճեպազրույցն արդեն վերջանում էր, երբ Միրզոյանի խոսքը հայերենից թուրքերեն թարգմանող անձը նախարարին ընդհատեց` ասելով. «Պարոն Միրզոյան, Արան ավելի լավ կթարգմանի, եթե կարելի է»: Միրզոյանն էլ դժգոհ դեմքով արձագանքեց. «Վերջին նախադասությունն եմ ասում»։