Ամիր Աբդոլլահիանը Լավրովին է փոխանցել Եվրոպայից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձը

Ամիր Աբդոլլահիանը Լավրովին է փոխանցել Եվրոպայից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին է փոխանցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եվրոպացի առաջնորդներից մեկի ուղերձը։ Այդ մասին նա չորեքշաբթի օրը հայտարարել է ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքով, եվրոպական երկրների ղեկավարներից մեկի ուղերձը փոխանցվել է Լավրովին խնդրանքով, որով նա դիմել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին. «Այնտեղ գաղափարներ կային խաղաղությանն ու հանգստությանը նպաստելու եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ մենք պարոն Լավրովի հետ քննարկեցինք այդ գաղափարները»։

Իրանի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է նաեւ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցում Իրանի պատրաստակամության մասին։ «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորություններն այս հակամարտությունը կարգավորելու համար, ուստի Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ԶԱԷԿ-ում, ինչպես նաեւ մերձակա տարածքում հանգստություն եւ խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծել է Ամիր Աբդոլլահիանը։